Եվրոմիության երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատել են քաղաքական որոշումը՝ կապված Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները 6 ամսով երկարաձգելու հետ: Պատժամիջոցները երկարաձգվել են Մինսկի համաձայնագրերում «զրոյական առաջընթացի» պատճառով:
«Եվրոմիությունը միաձայն որոշել է 6 ամսով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները՝ հաշվի առնելով Մինսկի համաձայնագրերում զրոյական առաջընթացը»,- Twitter-ի իր էջում գրել է Եվրոխորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
ԵՄ-ը նախկինում ևս հակառուսական պատժամիջոցների հարցը կապել է Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքի հետ՝ քաղաքական որոշումներից առաջ լսելով Գերմանիայի և Ֆրանսիայի զեկույցներն ու հայտարարելով սահմանափակող միջոցների երկարաձգման մասին: