Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ. «Ժամանակ»

09:15, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է:

Շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Սարգսյանը մինչև հիմա փորձել է գումարը ստանալ համոզելով, սակայն տեսնելով, որ Ծառուկյանը որոշել է իրենց քցել, դիմել է իրավապահ մարմիններին:

Եթե Զարուհի Սարգսյանի դիմումում նշված հանգամանքները հաստատվեն, ապա Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8715 | 0
Facebook