Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, իրոք, սա ինչի է նման: Ենթադրենք, մենք դեկտեմբերի 2-ին ու դրանից հետո չէինք կարող իմանալ, որ ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ակնհայտ սուտ կա: Հիշեցնեմ, խստիվ դատապարտել էին լրատվամիջոցների տարածած լուրը, որտեղ ընդամենը գրված էր, որ սպանության մեջ կասկածվում է ռազմաբազայի զինծառայող: Իսկ ՀՀ պատկան մարմիններն էլ չգիտեի՞ն, որպեսզի պահանջեին չստել: Մինչև օրս անգամ չգիտենք հանցագործության մեջ կասկածվողի անունը: Լավ, մեր երկրում էս ի՞նչ է կատարվում... Միթե՞ իրավապահ մարմինները բան չունեն ասելու... Ինչի՞ եք ձեզ էսքան խեղճուկրակ պահում... Ձեզ թույլատրված էլ չէ՞ հերքել հրապարակային սուտն ու մուննաթը, երբ հերքվեց լրատվամիջոցներում տպվածը, բայց պարզվեց ճիշտ է: Վախենամ նույնիսկ անունն էլ չիմանաք»: