Արդեն հայտնել էինք Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասին:
ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացրել:
Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և իրանական ավտոբուսը: Բախման հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գ. Հ-ն (ծնված 1960թ.) և 2 կին ուղևորները (տվյալները չի հաջողվել պարզել) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ Բ. Օ-ն (ծնված 2000թ.) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 դիերը, հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: