ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է:
«Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»:
Ավելի վաղ, Ղազախստանի նախագահն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն էր հայտնել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու. «Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները հայտնեցին աջակցություն Ձեր թեկնածությանը՝ իբրև ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար»,- ասել էր Նազարբաևը՝ Զասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: