Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

17:55, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 43-ամյա բնակչին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1975 թվականին, 2018թ. մարտ ամսին ապօրինի ձեռք է բերել, պահել և իրացրել 0,02 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։ Մասնավորապես՝ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, տարբեր անձանց իրացնելու նպատակով, նույն ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և իր տանն ապօրինի պահել 0.08 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ 0,045 գրամ քաշով, «Հալոպերիդոլ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 9 հատ դեղահաբ և խոշոր չափերի՝ 0,034 գրամ քաշով, «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 17 հատ դեղահաբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1975 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

3238 | 0
Facebook