Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

16:15, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
     Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

10725 | 0
Facebook