Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստրասբուրգի հրաձիգը պատմել է իր դրդապատճառների մասին

16:00, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ստրասբուրգի հրաձիգը պատմել է իր դրդապատճառների մասին

Տղամարդը, ով հրաձգություն էր կազմակերպել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում սուրբծննդյան տոնավաճառում, տաքսու վարորդին խոստովանել է, որ ցանկացել է վրեժ լուծել, փոխանցում է BFMTV-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տղամարդը տաքսու վարորդին ասել է, որ «վրեժ է լուծել Սիրիայում զոհված իր եղբայրների համար»: Նույն տաքսիով հրաձիգը թաքնվել է դեպքի վայրից:

Ավելի վաղ Փարիզի դատախազը հայտնել էր, որ Ստրասբուրգի հրաձիգի քրեական դոսյեում 27 մեղադրական վճիռ կա՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար:

10965 | 0
Facebook