Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաղարկություն Բարսիս ընկերության 20-ամյակի կապակցությամբ

15:15, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Խաղարկություն Բարսիս ընկերության 20-ամյակի կապակցությամբ

Բարսիս ընկերությունն իր 20-ամյակի կապակցությամբ հնարավորություն էր տվել իր հաճախորդներին շահելու նոր, վերանորոգված բնակարան Երևանում, ավտոմեքենա և նվեր քարտեր:

Դեկտեմբերի 12-ին Դ. Բեկի 286/6 մասնաճյուղում տեղի ունեցավ Նոր Տան խաղարկությունը, որն ավելի քան 50 հաճախորդների պարգևեց երջանիկ պահեր:

Բոլոր մրցանակները գտան իրենց հաջողակ տերերին․ գլխավոր մրցանակները՝ ավտոմեքենան շահեց Մարինե Գրիգորյանը, իսկ բնակարանը՝ Արկադի Մարտիրոսյանը:

Նոր Տուն խանութների ցանցը շարունակում է զարմացնել իր հաճախորդներին մշտապես գործող ակցիաներով: Մինչև դեկտեմբերի 20-ը Նոր Տուն խանութների ցանցում գործում է 20-65% զեղչ ողջ տեսականու համար: Իսկ այն հաճախորդները, ովքեր խաղարկության ժամանակ նվերներ չստացան, իրենց կտրոններով կարող են մոտենալ Նոր Տուն խանութների ցանց մինչև դեկտեմբերի 30-ը և ստանալ հավելյալ զեղչեր:

4794 | 0
Facebook