Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

14:10, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Լավրովը կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու այցի ընթացքում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը: Հանդիպումն այսօր է նշանակված: Բացի այդ, նախարարը կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին, կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերը»,- ասել է նա:

Ավելի վաղ Զախարովան մեկնաբանել էր ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները:

4973 | 0
Facebook