Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անգամ Դավիթ Բաբայանի պարզաբանումը չօգնեց...». Կարինե Հարությունյան

11:00, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
«Անգամ Դավիթ Բաբայանի պարզաբանումը չօգնեց...». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»,- ասել է Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:
     Երեկ չգիտես՝ որտեղի՞ց, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով լուր էր տարածվել, թե Մնացականյանն ազատման դիմում է գրել ու դա կապ ունի ՀՀ իշխանության հետ: Հետո էլ քաղաքական մեկնաբաններն ու ոչ մեկնաբանները շտապեցին «եթե-ապա»-ի տիրույթում յուրօրինակ եզրահանգումներ անել Հայաստանի և Արցախի իշանությունների փոխհարաբերությունների մասին ու եկան հոգեցունց եզրահանգումների: Անգամ Դավիթ Բաբայանի պարզաբանումը չօգնեց այդ եզրահանգումների թելն այդքան երկարուբարակ չմանելու համար: Ինչևէ: Մնացականյանն ասել է, որ ազատման դիմում չի գրել: Սպասենք նույն վերլուծաբանների նոր վերլուծություններին»:

5892 | 4
Facebook