Լրագորղ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուլակաթափություն պետք չէ, սակայն Հայաստանից թալանածը պետք է ետ բերվի: Թալանածները թալանած ինչքը երկրին վերադարձնելիս չպետք է իրենց բարեգործ ու նվիրատու ներկայացնեն: Մի քանի օր առաջ նախկին Այրարատ կինոթատրոնի տարածքում մոլում էի, ուր վաճառողը փոքր տարածքի համար ամեն ամիս 150 հազար դրամ վարձավճար է մուծում Խաչատուր Սուքիասյանին, նման տարածքները նույն տեղում հազարներով են: Խ. Սուքիասյանը Վանոյի քենակալն է, նաև՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ընկերը: Կասկածում եմ, որ Երևանի կենտրոնը տիրած, Ալավերդիում պատկերասրահն իր բանկի վերածող սույն գործարարը հարկերը նորմալ վճարում է»: