Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք առանց փողի ենք մնում». Մարգվելաշվիլիի կինը մտահոգություն է հայտնել

16:30, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
«Մենք առանց փողի ենք մնում». Մարգվելաշվիլիի կինը մտահոգություն է հայտնել

Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, մտահոգություն է հայտնել ընտանիքի համար, քանի որ ավարտվում է Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ժամկետն, իսկ ընտանիքը մնում է առանց որևէ խնայողության, փոխանցում է «Грузия онлайн»-ը:

Նշենք, որ Մարգվելաշվիլին կլքի երկրի ղեկավարի պաշտոնը դեկտեմբերի 16-ին՝ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության օրը:

«Այնուամենայնիվ, լավ կլիներ, եթե ես եկամտի որևէ աղբյուր ունենայի, որպեսզի մենք մեզ ավելի վստահ զգայինք: Այժմ մենք ոչինչ չունենք...Մենք որևէ խնայողություն չունենք: Նախկինում մեզ բավականացնում էր այդ փողը: Այժմ մենք ընդհանրապես առանց փողի ենք մնում»,- ասել է Չիչուան:

Վրացական կայքը նշում է, որ Գիորգի Մարգվելաշվիլին նախագահի պաշտոնում վաստակում էր 7,2 հազար լարի (մոտ 2,7 հազար դոլար), բացի այդ, նախագահական զույգը մի շարք առավելություններ ուներ (թիկնապահներ, անվճար տեղաշարժ, ինչպես նաև ներկայացուցչական ծախսեր): Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախկին նախագահներն ամսական թոշակ են ստանում իրենց աշխատավարձի չափով, սակայն թոշակը տրամադրվում է այն դեպքում, եթե պետության նախկին ղեկավարը չի աշխատում տարիքի կամ առողջական վիճակի պատճառով: Արդեն հայտնի է, որ Գիորգի Մարգվելաշվիլին կվերադառնա քաղաքական փիլիսոփայության դասախոսի իր աշխատանքին:

7334 | 1
Facebook