Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալեքսեյ Շորին շնորհվել է Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում

18:10, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ալեքսեյ Շորին շնորհվել է Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում

Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին։ Դեկտեմբերի 12-ին կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն Ալեքսեյ Շորին հանձնել է դոկտորի կոչման հավաստագիրը։

Ալեքսեյ Շորն իր երախտագիտությունը հայտնեց իրեն բարձր կոչման արժանացնելու համար։ Նա նշեց, որ արդեն մի քանի տարի համագործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, հայաստանյան այլ կոլեկտիվների և երաժիշտների հետ, որոնք մեծ վարպետությամբ են աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում իր երաժշտությունը։

Տեղեկացնենք, որ Ալեքսեյ Շորը 2018-2019 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտորն է։ Եվ դեկտեմբերի 12-ին պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնելու է համերգային ծրագիր, որի մեջ ներառված են բացառապես Շորի ստեղծագործությունները։ Ընդ որում, երեկոյի ընթացքում կհնչի համաշխարհային պրեմիերա՝ Շորի Ջութակի կոնցերտը:

2340 | 1
Facebook