Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թերեզա Մեյն արձագանքել է իր հնարավոր իմպիչմենթին

14:55, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Թերեզա Մեյն արձագանքել է իր հնարավոր իմպիչմենթին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արձագանքել է իր հնարավոր իմպիչմենթին, փոխանցում է Gazeta-ն՝ հղում անելով Sky News-ի ուղիղ հեռարձակմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեյի կուսակիցներն այսօր կսկսեն նրան անվստահության քվե հայտնելու գործընթացը: Քվեարկությունը տեղի կունենա երեկոյան:

Իր ուղերձում Մեյն ասել է, որ կպայքարի «Պահպանողական կուսակցությունում» իր տեղն ու վարչապետի պաշտոնը: Նա ընդգծել է, որ իր կարիերայի ընթացքում հավատարիմ է եղել պահպանողականների ավանդույթներին:

Մեյի խոսքով՝ իր հրաժարականից հետո նոր առաջնորդը կչեղարկի կամ կհետաձգի Brexit-ի գործընթացը, ինչը չի համապատասխանի Մեծ Բրիտանիայի ժողովրդի շահերին:

Թերեզա Մեյը չեղարկել է նաև Իռլանդիա նախատեսված ուղևորությունը, որպեսզի ներկա լինի քվեարկությանը: Հայտարարությունից հետո նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

7918 | 1
Facebook