Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Սարկիսով եղբայրների նկատմամբ

12:00, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Սարկիսով եղբայրների նկատմամբ

Ուկրաինայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ, «РЕСО-Гарантия» ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում տեղակայված հաղորդագրությանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել «մի խումբ անձանց կողմից առանձնակի խոշոր չափերի կազմակերպված խարդախություն» հոդվածով: ՆԳՆ-ում նրանց «անհետացման» ամսաթիվը նշված է 2018թ. սեպտեմբերի 24:

Հետախուզման այլ մանրամասներ հայտնի չեն:

Նշենք, որ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները «РЕСО-Гарантия» ապահովագրական ընկերության 60,7%-ի բաժնետերերն են, մյուս մասի բաժնետերն է AXA Group ֆրանսիական ապահովագրական ընկերությունը (36,7%): Ուկրաինայում նրանք ընդգրկված են եղել «Просто-Страхование» ապահովագրական ընկերության ղեկավար կազմում: Forbes ամսագիրը նրանց ներառել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում:

6523 | 0
Facebook