Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը կաջակցի Սաուդյան Արաբիայի արքայազնին՝ չնայած Սենատի պահանջներին

11:45, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Թրամփը կաջակցի Սաուդյան Արաբիայի արքայազնին՝ չնայած Սենատի պահանջներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկանգնի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի կողոքին, ում մեղադրում են The Washington Post-ի սաուդցի թղթակից Ջամալ Խաշոգջիի սպանությունը պատվիրելու համար: Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը պահանջել էր պաշտոնապես պատասխանտվության ենթարկել արքայազնին:

Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք արքայազնը կարող էր ներգրավված լինել սպանությանը:

«Նա Սաուդյան Արաբիայի առաջնորդն է և մեր լավ դաշնակիցը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Reuters-ը՝ հղում անելով թագավորության դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրին, նշում է, որ Թրամփը կարող է որոշիչ դեր ունենալ Սալմանի աջակցության հարցում:

«Չեմ կարող մեկնաբանել, քանի որ այդ մասին չեմ լսել: Ամեն դեպքում, լսել եմ, որ նա հզոր իշխանություն ունի»,- հավելել է Թրամփը՝ պատասխանելով արքայազնին ուղղված մեղադրանքների մասին հարցին:

Թրամփը նաև հույս է հայտնել, որ սենատորները չեն դադարեցնի Սաուդյան Արաբիայի զենքի վաճառքը: «Իսկապես հույս ունեմ, որ նրանք չեն հրաժարվի միլիարդավոր դոլարներից, որոնք նրանք պատրաստվում են ուղղել Ռուսաստանին և Չինաստանին»,- նշել է ԱՄՆ նախագահը:

5328 | 0
Facebook