Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի, ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցների գաղտնալսումները մտորելու և որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս անշուշտ, բայց դա առանձին թեմա է: Չգիտեմ` արդյոք Հայաստանում գործում է այն իրավական նորմը, ըստ որի դատարանները պարտավոր են անտեսել ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցները: Եթե այոʹ, ապա այդ գաղտնալսված խոսակցությունների բովանդակության հրապարակումը իրավական հետևանքներ ունենալ չի կարող և բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդել: Ամեն դեպքում լավ կլիներ, եթե այս հարցին մասնագիտական պարզաբանում տրվեր»: