Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3, վնասվածքներ ստացել 12 մարդ: Կրակ բացած անձը տաքսի է նստել ու փախել դեպքի վայրից: Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը հաստատել է միջադեպն ու քաղաքացիներին հորդորել փողոց դուրս չգալ։ Այս պահին Ստրասբուրգի կենտրոնը փակ է: Նշվում է, որ կասկածյալը 29 տարեկան է: Միայնակ է գործել: