Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ականներն առաջարկներ են ստացել դրսերից. «Հրապարակ»

09:30, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
ՀՀԿ-ականներն առաջարկներ են ստացել դրսերից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրչում է. «ՀՀԿ-ն այս օրերին գտնվում է վերաժևորման փուլում։ «Ի՞նչ կարիք կա թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանորեն հաղթահարել ստեղծված վիճակը, պայքարը չի դադարեցվելու, սակայն մեկ-երկու ամիս պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Համենայնդեպս, գարնանը զարգացումներ ենք սպասում՝ հատկապես ղարաբաղյան գործընթացում, ըստ այդմ էլ պետք է վերադասավորվենք։ Բոլոր դեպքերում 60 հազար ձայնը քիչ չէ, և գրագետ աշխատանքի դեպքում այն կարելի է բազմապատկել»,- ասաց ՀՀԿ անդամը։

Ասում են՝ թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Աշոտյանը, Շարմազանովը, Արփինեն, էլ առավել՝ Դավիթ Հարությունյանն արդեն առաջարկներ են ստացել, որը՝ Բրյուսելից, որը՝ ԵՄ կառույցներից, որը՝ Մոսկվայից։ «Նախ՝ մի բան կուզեի ասել Դավիթ Հարությունյանի մասով․ մենք անցյալում նրան առանձնապես վստահությամբ չենք վերաբերվել, էս ընտրությունները պարզեցին, որ նա ահավոր սկզբունքային անձնավորություն է։

Որևէ մեկը որևէ տեղ չի գնալու․ բոլորս մնալու ենք կուսակցությունում՝ պայքարի նոր փուլն ապահովելու»։

Մանրամասները՝ թերթի համարում:

9145 | 5
Facebook