Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փաշինյանն արևմտամետ գործիչ չէ». Պետդումայի փոխխոսնակ

17:45, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
«Փաշինյանն արևմտամետ գործիչ չէ». Պետդումայի փոխխոսնակ

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է ակտիվ առաքելությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Համոզված եմ, որ այդ հակամարտության կարգավորումն ընկած է հայ և ադրբեջանցի ժողովուրդների կամքի հարթության վրա, իհարկե, միջազգային միջնորդները կարող են աջակցել կողմերին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն վերջին խոսքը պետք է լինի հակամարտող կողմերինը: Ժամանակ է հարկավոր, որպեսզի կողմերը գիտակցեն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասել է նա:

Բնութագրելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Տոլստոյն ասել է.

«Վերջին 30 տարիների պրակտիկան ցույց տվեց, որ հետխորհրդային տարածքում իշխանության եկած քաղաքական գործիչներն իրենց արևմտամետ են համարում: Վաղ է խոսել Փաշինյանի մասին: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչ քաղաքականություն կվարի»:

9119 | 0
Facebook