Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը

16:35, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: Նիստի ընթացքում Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, նիստն ընդմիջվել է: «Առողջական վիճակը վատացավ. շաքարի ցուցանիշը 20.6 էր, բայց որևիցե լուրջ միջամտություն շտապօգնության բժշկի կողմից չտեսանք: Ես վատացումն արտառոց չէի համարի, որովհետև մարդը վեց ամիս գտնվել է փակ տարածքում, փակ խցի մեջ և մեքենայով բերելը, տեղաշարժելը ծանր հիվանդին, ռեժիմով դեղեր չստանալը, պետք է բերեր այս վատացմանը»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կալանքի հարցով քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 14:00-ին:

4283 | 1
Facebook