Օրեր առաջ սպանություն էր տեղի ունեցել Գյումրիում՝ Սլոբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել էր 1961 թվականին ծնված կնոջ վրա ու դաժանաբար ծեծել: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել էր: Այսօր հայտնի է դարձել, որ կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել: