Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժը եկավ, խլացրեց, գնաց

12:05, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Սերժը եկավ, խլացրեց, գնաց

Վերջին օրերին քննարկման լայն թեմա է դարձել Սերժ Սարգսյանի՝ ընտրություններին մասնակցելու հարցը: Հատկանշական է, որ հանրությունը քննարկման թեմա է դարձրել ոչ թե վերջինի` ընտրություններին մասնակցելու փաստը, այլ պրոցեսը: Քաղաքացիներին հատկապես անհասկանալի է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ընտրություններին մասնակցելու ներկայացավ` ռադիոխլացուցիչներով կահավորված ուղեկցող մեքենայով (ինչպես նախկինում), որի հետևանքով խաթարվեց լրագրողների աշխատանքը և ինտերնետային կապը: Բացի այդ, վերջինին ուղեկցող անձանցից մեկն անընդհատ փակում էր լրագրողների ճանապարհը՝ թույլ չտալով մոտենալ և հարցեր ուղղել:

Ասում են, որ այս հանգամանքն անընկալելի է դարձել մեծ թվով քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է վերջինը շարունակել օգտվել նման արտոնություններից:

Համաձայն շրջանառվող լուրերի, քաղաքացիները հարցեր են հնչեցնում, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն իրավունք ունի խլացուցիչներով կահավորված ուղեկցող ավտոմեքենայով տեղաշարժվել և արդյո՞ք պատասխանատվության չի ենթարկվելու վերջինին ուղեկցող և լրագրողների աշխատանքը խոչընդոտող անձը:

Ասում են նաև, որ հանրությանը զարմանք է հարուցել այն հանգամանքը, որ ոստիկանությունը, կառավարությունը որևէ կերպ չեն արձանագրել տվյալ փաստերը և պարզաբանում չեն ներկայացրել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18699 | 4
Facebook