Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը». Հրանուշ Խառատյան

15:05, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
«Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններին ու մի քանի կարևոր շեշտադրում հնչեցրել: «Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, չկարողացավ հաղթահարել տարբեր կապերի ազդեցությունը՝ փողային ազդեցությունը, հեղինակավոր, անձնական դիտարկմամբ՝ հեղինակավոր ազդեցությունը և այլն: Կարծում եմ, որ առաջիկայում դրանք տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կամ կոճակ սեղմելով, կամ հակառակը՝ սկզբունքային հարցերում քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների ընդունման վրա»:

Ազգագրագետի խոսքով՝ «թեկուզև սա ընտրություն էր նախորդ իշխանության դեմ, դեռ «հանունը» հստակ չէ». «Ինձ համար հանունը՝ իրավունքի պետություն դառնալն է: Դեռ ոչ այդ հանունն է առկա, ոչ էլ երևում է, որ դա սկզբունքային խնդիր է»: Խառատյանը նաև ընդգծեց, որ «Իմ քայլ»-ի նախընտրական հռետորաբանության մեծ մասը ոչ թե «հանունի» ուղղությամբ էր, այլ՝ դեմի. «Սա տխուր իրողություն է, բայց հեղափոխության անհրաժեշտությունը «դեմով» էր պայմանավորված. պատճառը՝ հասարակության հուսահատությունն էր»:

7424 | 0
Facebook