Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեզ շարունակում են խաբել...». Արտյուշ Գրիգորյան

07:05, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
«Ձեզ շարունակում են խաբել...». Արտյուշ Գրիգորյան

«Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարան չանցած ուժերի հարգելի համակիրներ և ոչ հարգելի՝ այլևս անիմաստ ֆեյքեր։ Ձեզ շարունակում են խաբել, թե մի քանի ամսից նոր ընտրություններ են լինելու, այս ամենը երկար չի ձգի և այլն։ Շարունակում են խաբել, փորձում են ձեզ «տաք» պահել, որ դուք բան ու գործ թողած ջղաձիգ ռևանշիստի վերածվեք հանուն իրենց անձնական ու կուսակցական նեղ շահերի։ Ժողովրդավարությունը ենթադրում է, որ պետք է ենթարկվել մեծամասնության կամքին։ Ձեզ հրահրողներն ու իրենց տերերը պետությունից թալանած գումարներով առանց աշխատելու 50 տարի անհոգ կապրեն, դուք ձեր մասին մտածեք, աշխատեք, օգտակար եղեք ձեր ընտանիքներին ու պետությանը։ Իսկ առողջ ու կառուցողական քննադատությունը միայն խրախուսվում է»։

11368 | 0
Facebook