Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «FIDE open» մրցաշարում

13:15, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «FIDE open» մրցաշարում

Լոնդոնում մեկնարկել է «London Chess Classic» շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցելու է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գլխավոր մրցաշարը մեկնարկելու է այսօր: Իսկ փառատոնի շրջանակներում անցկացվող «FIDE open» մրցաշարն արդեն մեկնարկել է և կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրերի պարտիաները: «FIDE open»-ին այս տարի մասնակցում է 40 երկրի 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր: «FIDE open»-ում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Մեկնարկային տուրերում Մելքումյանը տոնել է երկու հաղթանակ և ընթանում է առաջատարների թվում: Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Ղուկասյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել Ֆրանսիան ներկայացնող Սիլվան Էշեյի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվել Ռումինիան ներկայացնող բամափորձ գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին: Դավիթ Միրզոյանը տոնել է 1 հաղթանակ և 1 պարտիա ավարտել հաշտությամբ: Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը:

2219 | 0
Facebook