Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Սև ծովում նոր ռազմաբազա է կառուցում

13:05, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Թուրքիան Սև ծովում նոր ռազմաբազա է կառուցում

Թուրքիան սկսել է Սև ծովի ափամերձ շրջանում ռազմաբազայի հիմնումը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ բազան տեղեկայված է Տրապիզոն քաղաքից ոչ հեռու գտնվող Սյուրմենե բնակավայրում: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի իշխանությունների նման քայլը պայմանավորված է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ռազմաբազայում կծառայի 400 զինծառայող, ինչպես նաև կաշխատի մոտ 200 քաղաքացիական անձ:

Ավելի վաղ Սև ծով ռազմանավ ուղարկելու մասին հայտնել էր Միացյալ Նահանգները:

8392 | 0
Facebook