Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի կունենա Հայաստանի լավագույն մարզչի ընտրությունը

12:20, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Տեղի կունենա Հայաստանի լավագույն մարզչի ընտրությունը

ՀՖՖ-ն այսօր հայտարարել է, որ այս տարի տեղի կունենա Հայաստանի լավագույն մարզչի ընտրությունը։ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած բոլոր մարզիչները (ներառյալ այն մարզիչները, ովքեր տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ և/կամ ակումբներ, կամ այլևս չեն հանդիսանում որևէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ): Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի՝ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի համար ՀՖՖ-ն իր կողմից չի ներկայացնում թեկնածուների ցուցակ: Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ 2017 թվականին «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգ չէր սահմանվել՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ։

2310 | 0
Facebook