Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հապաղումն ու բարեփոխումների ուշացումը թանկ կնստի ոչ միայն երկրի, այլ նաև իշխող թիմի վրա». Ստյոպա Սաֆարյան

11:45, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
«Հապաղումն ու բարեփոխումների ուշացումը թանկ կնստի ոչ միայն երկրի, այլ նաև իշխող թիմի վրա». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրություններով հեղափոխության անշրջելիությունն ապահովվեց։ ՀՀԿ-ն այլևս որևէ վտանգ չի ներկայացնում, քանի որ որոշումների ընդունման մեջ չկա։ Ըստ այդմ՝ կոնտրհեղափողության հնարավորությունը նույնպես անցյալ է։ Կոնտրհեղափոխության շահարկումն այլևս լուրջ չի լինելու, առավել ևս լուրջ շրջանակների կողմից լուրջ չի ընկալվելու։ Չափազանց բարձր լեգիտիմությամբ իշխանության ու կառավարության համար լավագույն պահն է անցնելու ծանր, արմատական, լուրջ ռեֆորմների: Այս պահին դրանց դիմադրության որևէ օջախ չկա։ Հապաղումն ու այդ բարեփոխումների ուշացումը ցավոք թանկ կնստի ոչ միայն երկրի, այլ նաև իշխող թիմի վրա։ Մի խոսքով՝ իշխանության պատասխանատվության ժամը վրա հասավ։ Նոր կառավարության ծրագրին վերաբերմունքը նույնը չի լինելու, ինչ ժամանակավոր կառավարությանն էր, երբ շատ բաների վրա կենտրոնանալն անիմաստ էր, քանի դեռ հեղափոխությունը չէր հասել իր տրամաբանական ավարտին։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտներն այլևս դիրքավորված են իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը կատարելու համար։ Նեղացողներ չլինեն։ Պետության ղեկավարումն ախպերության ու ընկերության հարց չէ։ Սա մեր բոլորիս պետությունն է, նրա հաջողությունը բոլորիս համար պետք է կարևոր լինի։ Ու դա ոչ միայն իշխանություն-քաղհասարակություն արդյունավետ համագործակցությունն ու գործընկերությունն է, այլ նաև քաղաքացիական հասարակության, հետազոտական կենտրոնների կողմից իշխանության վերահսկողությունն ու զսպումը։ Հատկապես այս ամենին թող պատրաստ լինեն իշխանությանն անվերապահ սատարող ու նյարդերից թույլ ընկերները։ Իշխանություն-քաղհասարակության կողմերը ոչ թե փոխվելու են, ոչ թե փոխելու են իրենց վերաբերմունքը այդքան թանկ հեղափոխության հանդեպ, այլ անցնելու են իրենց բուն դերակատարմանը, ինչից չզարմանաք, որի էությունը հակասում է միմյանց քծնելը, թերությունները պարտակելը։ Բարի երթ Նոր Հայաստան»։

3677 | 6
Facebook