Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ՝ Վանեցյանը». Լևոն Բարսեղյան

14:20, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
«Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ՝ Վանեցյանը». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուր առա, թե Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ: Սա բացարձակ անընդունելի բան է, բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը, ոչ մեկը ԱԱԾ, ոստիկանական, ՀՔԾ և այլ իրավապահ համակարգերից չեն կարող լինել նոր Հայաստանի փոխվարչապետ: Տեխնիկապես թեպետ կարող են, սակայն երկրի կառավարմանը բացարձակ նոր բովանդակություն է պետք և ոչ թե հայացք դեպի ետ: Սա կարծում եմ էական բացասական շրջադարձ է լինելու դեպի ետ: Եթե հետևողականորեն տարածվող այս լուրը հորինովի է, ապա ավելի լավ, ներողություն եմ խնդրում: Հղումները չեմ դնում. ֆեյսում ամեն քայլափոխի պատահում է արդեն»:

8639 | 2
Facebook