Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը թող մնա հայկական». Կիսելյով

11:30, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
«Հայաստանը թող մնա հայկական». Կիսելյով

Ռուս հայտնի հաղորդավար, МИА «Россия сегодня»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը խոսել է Կովկասի քաղաքական գործընթացների մասին, փոխանցում է «Вестник Кавказа» պարբերականը:

«Կարծում եմ՝ Կովկասն ինքը պետք է ղեկավարի իր ճակատագիրը, պետք չէ նրան ինչ-որ մեկի հետևից տանել: Թող Ադրբեջանը մնա ադրբեջանական, Հայաստանը՝ հայկական, իսկ Վրաստանը՝ վրացական: Մեր Հյուսիսային Կովկասը բազմակողմ և բազմաշերտ է, և թող բոլորը մնան հավասարակշռության մեջ»,- ասել է Կիսելյովը «Киселев VS Zlobin» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Նա նաև խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ասելով, որ դրանք «ոչ միայն Կովկասում, այլ նաև ողջ տարածաշրջանում խաղաղության գործոնն են»: «Օրինակ, Ադրբեջանն ինքնատիպ միջնորդ է Ռուսաստանի և Իրանի միջև, նույնիսկ գործընկեր մեր եռակողմ նախագծերում»,- հավելել է նա:

10185 | 2
Facebook