Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին

10:05, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Վաշինգթոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, համաձայն որի Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին և թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել:

«Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը վայելում էր հասարակական լայն վստահություն և համապատասխանում էր հիմնարար ազատություններին»,-հայտարարել է Պետքարտուղարությունը:

«Այս տարին Հայաստանի համար կարևորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առևտուրն ու ներդրումները և ապահովելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- ընդգծված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:

3275 | 0
Facebook