Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ահա թե ինչ է պետք իմանալ չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգի մասին». Արմեն Վարդանյան

03:10, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
«Ահա թե ինչ է պետք իմանալ չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգի մասին». Արմեն Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմիցս եմ ասել, որ ռեյտինգային ընտրակարգը հավասար հնարավորություններ չի ապահովում մրցակից քաղաքական ուժերի համար, քանի որ այդ համակարգով մրցակիցների նկատմամբ մեծ առավելություն է ստանում տվյալ պահին գործող իշխանությունը: Անցած տարի ՀՀԿ-ն էր, իսկ հիմա՝ Իմ քայլը: Ուրեմն ուղիղ 2 ամիս առաջ նշանակված մարզպետները, որ դեռ չեն հասցրել նորմալ աշխատել, 10 000-ից ավել ձայներ են ստացել: Պարզ ա թե ոնց: Գյուղապետ-քաղաքապետերը լծվել են նրանց համար իրենց համայնքներում ձայներ բերելու գործին ու էդ նորաթուխ մարզպետները, ըստ էության ոչինչ չանելով, մեծ թվով ձայներ են ստացել: Ահա թե ինչ է պետք իմանալ չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգի մասին»:

6667 | 1
Facebook