Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմիցս եմ ասել, որ ռեյտինգային ընտրակարգը հավասար հնարավորություններ չի ապահովում մրցակից քաղաքական ուժերի համար, քանի որ այդ համակարգով մրցակիցների նկատմամբ մեծ առավելություն է ստանում տվյալ պահին գործող իշխանությունը: Անցած տարի ՀՀԿ-ն էր, իսկ հիմա՝ Իմ քայլը: Ուրեմն ուղիղ 2 ամիս առաջ նշանակված մարզպետները, որ դեռ չեն հասցրել նորմալ աշխատել, 10 000-ից ավել ձայներ են ստացել: Պարզ ա թե ոնց: Գյուղապետ-քաղաքապետերը լծվել են նրանց համար իրենց համայնքներում ձայներ բերելու գործին ու էդ նորաթուխ մարզպետները, ըստ էության ոչինչ չանելով, մեծ թվով ձայներ են ստացել: Ահա թե ինչ է պետք իմանալ չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգի մասին»: