Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աննա Հակոբյանը կաջակցի անապահով ընտանիքների տները վերանորոգող հաղորդաշարին

23:15, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Աննա Հակոբյանը կաջակցի անապահով ընտանիքների տները վերանորոգող հաղորդաշարին

Դեկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին:

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվելիք նոր հաղորդման նախագիծը, որի նպատակն է բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանները կամավորների և բարեգործների օգնությամբ վերանորոգելը: Իր խոսքում Ժիրայր Թորգոմյանը շեշտել է, որ ծրագիրն իր մտքում հղացել է Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո:

Գաղափարը ճարտարապետը ներկայացրել է տիկին Հակոբյանին և արժանացել լիակատար աջակցության: Աննա Հակոբյանն էլ, կարևորելով նման բարեգործական նախաձեռնությունների անհրաժեշտությունը հասարակության տարբեր շերտերի կենսամակարդակը բարձրացնելու գործում, շեշտել է, որ հիմնադրամն անհրաժեշտության դեպքում կօժանդակի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների վերանորոգման գործում:

Ներկա դրությամբ ընթանում են հաղորդման նախագծի մշակման վերջին աշխատանքները: Նկարահանումները կսկսվեն մոտ օրերս, իսկ հաղորդումը եթեր կհեռարձակվի 2019 թվականի փետրվար ամսից:

6495 | 0
Facebook