Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել, բայց Հայաստանի համար հույսեր կան». միջազգային դիտորդների արձագանքը ընտրություննեին

19:40, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
«Առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել, բայց Հայաստանի համար հույսեր կան». միջազգային դիտորդների արձագանքը ընտրություննեին

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դիտարկած դիտորդական առաքելությունը հրապարակել է իր նախնական եզրակացությունները.

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով: Չնայած կարճ ժամկետների՝ ընտրությունները լավ էին կազմակերպված: Ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ, որի բոլոր փուլերը դրական են գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից, ովքեր նաև նշել են ընթացակարգերի հետ ընդհանուր համապատասխանության մասին:

«Առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել, բայց Հայաստանի համար հույսեր կան». միջազգային դիտորդների արձագանքը ընտրություննեին
3899 | 2
Facebook