Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում

19:50, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Մարտունի քաղաքի Միկրոթաղամաս, որտեղ հայտնաբերել են քաղաքացու դի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Անդրանիկի փողոցում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Սամվել Թաթոյանը իր վարած Nissan մակնիշի 35 ZF 715 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սյոմիկ Մարկոսյանին, ով տեղում մահացել է։

Վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրից մեղայականով ներկայացել է Ոստիկանության Մարտունու բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
5421 | 2
Facebook