Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սուրեն Սահակյանը հայտարարություն է տարածել

02:10, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Սուրեն Սահակյանը հայտարարություն է տարածել

«Քաղաքացիական որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, նախ, ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել ընդհանուր՝ մեզ, ու անձամբ ինձ տրված վստահության ամեն քվեի համար։ Շնորհակալություն բառի տակ դնում եմ այն ամբողջ սերը, անկեղծությունը, քնքշությունն ու բարությունը, որին ունակ եմ երբևէ։ Անկախ արդյունքներից, ես փողոցում, սոցցանցերում ու նամակներում զգացել եմ այն ահռելի էներգիան, ինչ այս պահին ուզում եմ փոխանցել ձեզ։ Դժվար կլինի գերագնահատել յուրաքանչյուր քվեի արժեքն ինձ համար։ Մենք հետագայում դրանից շատ ենք ունենալու, բայց երեկվա ստացածից յուրաքանչյուրի արձանագրումն ինձ համար անպատմելի հուզիչ էր։ Կուզեի երկու խոսք ասել թիմի մասին, որի հետ աշխատեցի այս ընթացքում։ Կգա հրապարակային հաշվետվության օրը և դուք կզարմանաք, թե ինչպիսի սահմանափակ ռեսուրսներով ենք ֆանտաստիկ արդյունքների հասել։ Շատերը կարծում էին, թե բարձր վարձատրվող պրոֆեսիոնալների մեծ խումբ էր աշխատում, մինչդեռ շտաբում վարձու աշխատող ա եղել միայն հավաքարարը։ Եվ պետք ա խոստովանեմ, որ երբեմն ես ինքս եմ սահմանափակել տաղանդավոր մարդկանցով ձևավորված խմբի ստեղծագործական պոռթկումները՝ հաշվի առնելով միջոցառման պաշտոնական բնույթը։ Ես դեռ առիթ կունենամ նրանց գրկելու, երախտիքիս խոսքն ասելու։

Ուզում եմ նաև շնորհավորել վստահության անհրաժեշտ քվե ստացած ու պատգամավոր ընտրված բոլոր ընկերներիս։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել, որ գոնե Հանրապետականն առաջիկա տարիներին Ազգային ժողովում չի լինի ու չի թունավորի մեր քաղաքական կյանքը։ Բայց, ինչպես հեղափոխությունից առաջ, ինչպես հեղափոխության ընթացքում, այնպես էլ հիմա, իմ խնդիրն անձերը չեն, այլ այն արժեքները, որոնք կրում էր և տասնյակ տարիներ սերմանել էր այդ ուժը։ Ցավով պետք ա արձանագրել, որ նույն քաղաքական մտածողությունը, նույն արժեքային համակարգը դեռ պատկառելի ներկայացվածություն ունի թե՛ մեր քաղաքական դաշտում ընդհանրապես, թե՛ այս գումարման Ազգային ժողովում մասնավորապես։ Եվ մեր քաղաքական անելիքների մեջ հին քաղաքական մտածողությունն արմատախիլ անելը պետք ա առաջնահերթություն լինի։ Մենք այստեղ ենք՝ նույն ամրությամբ, սկզբունքայնությամբ, իդեալական Հայաստան ունենալու նույն անսասան հավատով լի։ Կհանդիպենք ամենամոտ ապագայում»:

9411 | 0
Facebook