Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությունը գնահատել է ԱԺ արտահերթ ընտրությունները

13:05, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
«Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությունը գնահատել է ԱԺ արտահերթ ընտրությունները

ԱՊՀ դիտորդական առաքելությունն ավարտել է իր աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին:

«2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում գրանցված բողոքների և դիմումների մասին կասեմ հետևյալը. գլխավոր դատախազությունում դրանց ուսումնասիրման համար հատուկ խումբ էր ստեղծվել: Դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է լրատվամիջոցներում տարածված 59 հրապարակում, 13 հրապարակում ուղարկվել է քննչական մարմիններ, մյուս հրապարակումները ստուգվում են: Սրանք դեկտեմբերի 7-ի տվյալներն են, քանի որ լռության օր էր դեկտեմբերի 8-ը, և մենք այլ տվյալներ չունենք: Ոստիկանություն ստացվել է 64 հաղորդագրություն իրավախախտումների մասին: 15 դեպքերում խախտումները չեն հաստատվել, իսկ ԿԸՀ մեկ բողոք և մեկ դիմում է ստացվել, որոնք ուսումնասիրվել են ԿԸՀ նիստերի ընթացքում: ԱՊՀ առաքելությունը նշում է, որ բողոքների և դիմումների ուսումնասիրումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, 1500 ընտրատեղամասեր տեսանկարահանվում էին: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների տեղեկություններով, ովքեր ացելել են 677 ընտրատեղամասեր, քվեարկությունն անցել է հանգիստ և համապատասխանել է օրենսդրության պահանջներին: Դիտորդներն իրենց զեկույցներում նշել են խախտումներ, որոնք, առաքելության կարծիքով, չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Առաքելության անդամներն արդյունքների ամփոփոումից հետո նշել են, որ տվյալ գործընթացն անցել է օրենսդրությանը համապատասխան և բաց: Մոնիթորինգից ստացված տվյալների հիման վրա՝ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևյալ եզրահանգումներն է անում. «2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անցել են ՀՀ Ընտրական օրենսգրքին համապատասխան, բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և թափանցիկ: ԿԸՀ-ն ապահովել է բոլոր պայմանները՝ ընտրողների ազատ կամարտահայտման համար»,- ասել է Վիկտոր Գումինսկին՝ նշելով, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը մոտ ժամանակներում ամփոփիչ զեկույց կհրապարակի:

4037 | 0
Facebook