Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազգայի առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել

12:00, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
«Ազգայի առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ազգային առաջընթաց» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Շնորհավորում ենք հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ Շնորհավորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին ԱԺ֊ում մեծամասնություն կազմելու համար։ Միաժամանակ ընդգծում ենք, որ օրենսդիր ու գործադիր մարմիններում, ինչպես նաև Երևանի ավագանիում քաղաքական մեծամասնություն ստանձնելը մեծագույն պատասխանատվություն է դնում իր վրա՝ մի քանի ամսվա ընթացքում բերելու էական ու տեսանելի փոփոխություն քաղաքացու կյանքում, բարելավելու սոցիալ֊տնտեսական վիճակը, հաղթահարելու աղքատությունը, պատժելու նախկին կառավարման հանակարգի հանցագործներին և հետ բերելու թալանված միլիարդավոր դոլարները, ինչպես նաև իրականացնելու Սահմանադրական և այլ բարեփոխումներ, ի նպաստ ժողովրդավարության զարգացման, այդ թվում՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում։ «Ազգային առաջընթաց»-ը, իր ծրագրին ու խոստմանը համաձայն, շարունակելու է իր մարզային այցերը և արտախորհրդարանակ միջոցներով փորձելու է իրականացնել իր ծրագրային դրույթները և նպաստել Հայաստանի զարգացմանը։ Մենք մասնակցելու ենք գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ուստի շարունակելու ենք մեծացնել մեր համակիրների ու անդամների թիվը, ինչպես նաև մասնագետների ու փորձագետների քանակը։ «Ազգային առաջընթաց» կուսակցություն։

11085 | 1
Facebook