Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում ցուցարարները պահանջներ են ներկայացրել կառավարությանը

11:30, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Փարիզում ցուցարարները պահանջներ են ներկայացրել կառավարությանը

Ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակել են «դեղին բաճկոնավորների»՝ 25 կետից բաղկացած պահանջներն ուղղված երկրի կառավարությանը, փոխանցում է Gazeta-ն:

Ցուցարարները պահանջել են արտահերթ նիստ հրավիրել՝ հարկային բարեփոխումների, քաղաքացու կարողությունից 25% բարձր հարկերի արգելման, նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների՝ առնվազն 40% բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման, 5 միլիոն բնակատեղիի կառուցման, բանկային մոնոպոլիայի կրճատման, ներքին պարտքի չեղարկման, ինչպես նաև ցմահ դատվածությամբ անձանց պաշտոններ զբաղեցնելու արգելքի համար:

Բացի այդ, ցուցարարները պահանջել են դուրս գալ Եվրոմիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կազմից:

Նշենք, որ Ֆրանսիայի ողջ տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ակնկալվում է, որ ժողովրդին կդիմի երկրի նախագահ Էմանուել Մակրոնը:

5426 | 1
Facebook