Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 39.54 տոկոսը. ԿԸՀ

18:55, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 39.54 տոկոսը. ԿԸՀ

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 մլն 025 002 ընտրող կամ ընտրողների 39. 54 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592,479։

Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների.

Թիվ 1 ընտրատարածք 78 382
     Թիվ 2 ընտրատարածք 85 839
     Թիվ 3 ընտրատարածք 83 661
     Թիվ 4 ընտրատարածք 77 445
     Թիվ 5 ընտրատարածք 89 198
     Թիվ 6 ընտրատարածք 82 002
     Թիվ 7 ընտրատարածք 90 750
     Թիվ 8 ընտրատարածք 81 030
     Թիվ 9 ընտրատարածք 95 016
     Թիվ 10 ընտրատարածք 95 249
     Թիվ 11 ընտրատարածք 85 002
     Թիվ 12 ընտրատարածք 75 147
     Թիվ 13 ընտրատարածք 48 292

Նկատենք, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 317 936 մարդ կամ ընտրողների 50.93 տոկոսը:

Նշենք, որ 2017-ին ընտրողների թիվը կազմել է 2, 587, 706 մարդ։

3282 | 2
Facebook