Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ ՊՆ-ն ԱԺ ընտրությունների վերաբերյալ 39 ահազանգ է ստացել». Արծրուն Հովհաննիսյան

18:40, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
«ՀՀ ՊՆ-ն ԱԺ ընտրությունների վերաբերյալ 39 ահազանգ է ստացել». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում Պն իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
     Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ համրավել և այլընտրանք չունի։
     Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվեարկողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստոեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում։ Ընդ որում, «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է որպես շարքում կանգնած։
     ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հարահանգավորված է և կատարվում զինծառայողների կողմից։

Թեժ գիծը շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը»:

3840 | 3
Facebook