Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկրորդ անգամ ունենալու ենք չկեղծված և առանց ընտրակաշառքի ընտրություններ». Ռուբեն Շուխյան

19:05, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
«Երկրորդ անգամ ունենալու ենք չկեղծված և առանց ընտրակաշառքի ընտրություններ». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Երբ ասվում է, որ այս խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր է, պետք է վերջապես արձանագրել, որ արտագաղթի պատճառով իրականում ցածր է ՀՀ անձնագիր ունեցող և երկրում մշտապես բնակվող ընտրողների թիվը: Հիմա պետք է ուղղակի փաստել, որ վերջապես երկրորդ անգամ, այս կես տարվա ընթացքում, և դրա ուղիղ ցուցանիշը, որքան էլ որ դա զարմանալի լինի՝ հենց ընտրողների ցածր մասնակցությունն է հանդիսանում, այլ ոչ թե նրանց՝ այդ բացակայողների փոխարեն անվերահսկելի լցոնումներ անելը, ինչպես դա շատ «բարեհաջող» կերպով տեղի էր ունենում նախկինում: Ի դեպ, կեղծարարության այդ հնարքը ժամանակին հրաշալի կերպով նկարագրել է ռուս դասական Գոգոլը՝ իր «Մեռյալ հոգիներ» գրքում»:

3923 | 5
Facebook