Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Դադի վանքի «անկարևոր» արձանագրութունները». Սամվել Կարապետյան

01:10, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
«Դադի վանքի «անկարևոր» արձանագրութունները». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու հարավարևմտյան ավանդատան ներսում, հյուսիսային որմի սվաղի շերտին առկա բազմաթիվ հակիրճ հիշատակագրությունները հակառակ 1978 թ.-ից ի վեր վանք կատարածս մի քանի այցելություններին առաջին անգամ նկատեցի միայն 1994 թ. վանքի չափագրման ժամանակ: Այդ օրերին հնարավորություն չունեցա տեղում ընդօրինակելուն առանձին ժամանակ հատկացնել, իսկ կատարածս լուսանկարներն էլ անբավարար որակի պատճառով ընթերցումներին չծառայեցին:

Մինչև 2015 թ. բազմաթիվ այցելություններիս ընթացքում ամեն անգամ փորձում էի ավելի որակյալ լուսանկարներ ստանալ, բայց ամեն անգամ ինչ-որ խնդիր էր ծագում (ոչ միայն տեղն էր մութ, այլև մրի ու կեղտի ներքո մնացած հիշատակագրությունները հայելու պես փայլում էին): Վերջապես, ընդամենն օրեր առաջ, նորին մեծություն` Nikon D-750-ի շնորհիվ տրամադրությանս տակ ունեցա շատ երկար սպասված որակյալ պատկերները, որոնք հիմնական մասով լուծեցին խնդիրը (իհարկե ընթերցումների արդյունքներն առավել ամբողջական կարող էին լինել, եթե 2015 թ. Ք. Լամուղիեի և Ա. Զարյանի ջանքերով մրից ու կեղտից մաքրված որմնանկարների հետ մեկտեղ ընդամենը` 60 x 60 սմ մակերես զբաղեցնող որմի սույն հատվածն էլ մաքրվեր):

Ինչևէ, իր գոյության ողջ ընթացքում երբևէ և ոչ մեկի կողմից չընթերցված մանրատառ, խառնիխուռն հիշատակագրությունները մի նշանակալի մասով այսուհետ ընթերցված են, որն էլ հրամցնում եմ ստորև:

Նշեմ, որ հիշատակագրությունները վերաբերում են ԺԷ-ԺԸ դարերին: Նրանցում` վանք այցելած հայտնի և անհայտ դեմքեր են, սկսած` Աղվանից Պետրոս կաթողիկոսից (1653-1676) մինչև հոգևոր ստորին ծառայողներ ու աշխարհականներ: Հիշատակագրություններից թվակիր են միայն երկուսը (1650 և 1723 թթ.):

Ահա այսպիսի բաներ: Մանրամասները` «Մռավականք» հատորում:

| | |
2173 | 0