Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Սգում եմ հայ ժողովրդի հետ». Սոսո Պավլիաշվիլի (տեսանյութ)

15:45, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ.
«Սգում եմ հայ ժողովրդի հետ». Սոսո Պավլիաշվիլի (տեսանյութ)

Ազգությամբ վրացի, ռուսական էստրադայի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին՝ 30 տարի առաջ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ողբերգական երկրաշարժի հետ կապված:

«Սգում եմ իմ թանկագին հայ ժողովրդի հետ Սպիտակում սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Հիշում եմ՝ ինչպես հայրս՝ Ռամին Իոսիֆովիչը, մասնագիտությամբ ճարտարապետ, վրացի իր գործընկերների հետ անմիջապես մեկնեց սարսափելի ողբերգության վայր և գրեթե 2 շաբաթ անցկացրեց այնտեղ»,- ասել է երգիչը:

Երգիչը նաև ցանկացել է, որ նման ողբերգություններ այլևս չկրկնվեն:

| | |
14639 | 1
Facebook