Ազգությամբ վրացի, ռուսական էստրադայի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին՝ 30 տարի առաջ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ողբերգական երկրաշարժի հետ կապված:
«Սգում եմ իմ թանկագին հայ ժողովրդի հետ Սպիտակում սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Հիշում եմ՝ ինչպես հայրս՝ Ռամին Իոսիֆովիչը, մասնագիտությամբ ճարտարապետ, վրացի իր գործընկերների հետ անմիջապես մեկնեց սարսափելի ողբերգության վայր և գրեթե 2 շաբաթ անցկացրեց այնտեղ»,- ասել է երգիչը:
Երգիչը նաև ցանկացել է, որ նման ողբերգություններ այլևս չկրկնվեն: