Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնը հաստատել է ռուս օլիգարխների «սև ցուցակը»

15:00, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ.
Լոնդոնը հաստատել է ռուս օլիգարխների «սև ցուցակը»

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները մտադիր են ուժգնացնել ՌԴ նախագահի մտերիմ գործարարների նկատմամբ ճնշումները, գրում է The Daily Telegraph-ը:

«Սև ցուցակում» են հայտնվել Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Օլեգ Դերիպասկան, Բորիս և Արկադի Ռոտենբերգները:

Պարբերականը նշում է, որ ցուցակը ներկայացվել է երկրի վարչապետ Թերեզա մեյին, ով հավանություն է տվել: Այժմ Լոնդոնը մտադիր է փաստաթուղթը փոխանցել դաշնակից երկների հատուկ ծառայություններին:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ նշված անձանց արգելվում է ազատ տեղաշարժվել և աշխատել Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Նման քայլը, ըստ Telegraph-ի, պատասխան կլինի Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը:

10456 | 1
Facebook