Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Հրազդանում թեկնածուներից մեկի շտաբի պետն ընտրողին գումար է խոստացել իր նշած թեկնածուին ընտրելու համար

09:35, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ.
Հրազդանում թեկնածուներից մեկի շտաբի պետն ընտրողին գումար է խոստացել իր նշած թեկնածուին ընտրելու համար

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․ Հ-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինն ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։
     Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
     Ա․ Հ-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։
     Կատարվում է քննություն։

| | |
3843 | 1
Facebook
COMMENT.am